Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կողմից հրթիռային համակարգը թիրախավորելու եւ ՀՀ համապատասխան քայլերի լեգիտիմացման մասին

Հոկտեմբեր 14,2020 22:45

Եթե թիրախավորվում է եկեղեցին, կթիրախավորվի նաեւ հիվանդանոցն ու հոսպիտալը

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները՝ հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղությամբ, բայց մի փոքր ոչ ավելի դեպի Արաքսի հովիտ: Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հակառակորդը գործել է շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ՝ այդ թվում՝ կենդանի ուժի:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հատկապես բարձունքների վրա հարձակվելու առումով հակառակորդի կողմից եղել է մեծ խտությամբ հետեւակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին շատ հաճախ տեսել ենք ֆիլմերում: «Այս պահին մարտերը շարունակվում են, երեկոյան ժամերին ինտենսիվությունը մի փոքր նվազում է: Օրվա ընթացքում մենք տեսանք նաեւ Ադրբեջանի հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդ որում՝ սկզբից չկողմնորոշված (նշում էին նախ Քարվաճառ, հետո Հայաստանի սահման, հետո Հայաստան) թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտմիացնում է Հայաստանի Հանրապետության կողմից պատասխան քայլերը եւ թիրախավորումը նմանատիպ ռազմական նշանակության թիրախների՝ Ադրբեջանի տարածքում»:

ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոսպիտալներից մեկի թիրախավորումը . «Սա մեծ հաշվով մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում: Տեսնում ենք, թե ինչպես են բուժհիմնարկները եւս թիրախավորվում, չնայած մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, որովհետեւ մի քանի անգամ նման բան տեսել ենք իրենց կողմից: Եթե թիրախավորվում է եկեղեցին, կթիրախավորվի նաեւ հիվանդանոցն ու հոսպիտալ: Ընդհանուր առմամբ իրավիճակը եղել է այսպիսին, օրվա ընթացքում կիրառվել է նաեւ օդուժ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից, սակայն որեւէ հաջողության չեն հասել իրենց գործողություններում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031