Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սաղ կյանքս ես տուն շինեցի»․ Մարտունիի բնակչի տանը 90-ականներից սկսած 10 անգամ հարվածել են

Հոկտեմբեր 14,2020 23:00

Մարտունիում ռազմական գործողությունների արդյունքում վնասված շուրջ 100 տներից մեկը Ռազմիկ Բաղրյանինն է:

«Ո՞վ է պատկերացրել, որ այսքան խաղաղությունից հետո իրենք կսկսեն կամաց-կամաց մելկոկոլիբրնի պուշկեքով թխելը։ Պուշկից հետո սկսել են ամեն ձևի զենք օգտագործելը մինչև անգամ «Սմերչ» օգտագործել են, ինչ բոմբեր են օգտագործում` տուրեցկի ա, ինչսկի ա, գյուդում չիմ, բայց ամեն ձևի բոմբ օգտագործում են»,- հիշում է Ռազմիկը։

Իսկ տանը երկու անգամ են խփել։ Ռազմիկ Բաղրյանի խոսքով՝ մի շաբաթ առաջ «Գրադ»-ով են խփել, դրանից երեք օր հետո ևս մեկ անգամ են հարվածել․ «Եկել եմ ստեղ կես ժամ պառկեմ հանգստանամ, որ բամբյոժկեն սկսել ա հրաշքով ելա երկրորդ դյունումը։ Առաջին դյունումը ես էստեղ եմ սաղ մնացել, եկա, որ հաց ուտեմ, թխալ են, պառկել եմ դիվանի կողքը, էս հարևանի տները սաղ ցրվան»,- պատմում է Ռազմիկը։

Սակայն տանը առաջին անգամ չի, որ հարվածում են։ Ռազմիկ Բաղրյանի հաշվարկով՝ տաս անգամ «Գրադ»-ով խփել են՝ 90-ական թվականներից սկսած․ «Սաղ կյանքս ես տուն շինեցի: Մի կերպ վարկով-մարկով տուն ենք սարքում, տունը ցրիվ է տալիս, էլ ի՞նչ վնաս լինի»։

Այժմ Ռազմիկ Բաղրյանը տեղափոխվել է ապաստարան, և այնտեղ սպասում է իրավիճակի կարգավորմանը, որից հետո նոր կորոշի՝ արդյոք ևս մեկ անգամ պետք է տունը վերանորոգե՞լ, թե՞ ոչ։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031