Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, ցած էն դրել զենքերը, հրաժարվում են կռվել հայերի դեմ։ Պատճառաբանելով, որ հնարավոր չէ հաղթել հայերին, սա ոչ Լիբիան է ոչ էլ Սիրիական պատերազմը, այստեղ ամեն ինչ այլ է։ Պարզապես զոհվելու ենք բոլորս։ Ինչպես նաեվ պատվիրող կողմը հրաժարվում է վճարելուց»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:
Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»:
«Առավոտ». Հրապարակման վերնագիրը փոխվել է ԱԳՆ այդ պարզաբանումից հետո