«Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքները» խորագրով մամուլի ասուլիս Վիետնամում
Հոկտեմբերի 13-ին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը վիետնամական լրատվամիջոցների մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել՝ «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքները» խորագրով։
Ասուլիսի ընթացքում դեսպան Կաժոյանը փաստերով, նկարներով և տեսանյութերով ներկայացրել է ռազմական գործողություններն Ադրբեջանի կողմից առաջինը սկսելու, այդ ագրեսիային նախորդած Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ու ռազմական հռետորաբանությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն ընդունված ձևաչափից Լեռնային Ղարաբաղի հարցի շեղման Ադրբեջանի և Թուրքիայի փորձերը, հարցը ռազմական ճանապարհով լուծելու հստակ ծրագրերը։
Լրագրողներին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հարցի պատմական և իրավական հարթությունները, ինչպես նաև մեկնաբանություններ են արվել սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով սկսված պատերազմում Թուրքիայի ունեցած դերի և քաղաքական ու ռազմական մասնակցության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի արգելված զինատեսակներով հրթիռակոծմանը, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Մասնակիցներին ներկայացվել են նաև ադրբեջանական զորքում կռվող, Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկան ահաբեկչական խմբավորումների ներկայության փաստերը և այդ ահաբեկչությունը հովանավորող Թուրքիայի դերակատարությունը։
Մամուլի ասուլիսի երկրորդ հատվածում դեսպան Կաժոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։