Լուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերաբերյալ
«Հավանաբար շատ պարզունակ կլինի ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են «կոճակ սեղմել» և անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող այս սարսափելի հակամարտությունը: Գիտենք, որ երկու կողմերի համար զինամթերքը գալիս է Ռուսաստանից: Սակայն, Ռուսաստանն առնվազն ջանք է գործադրում, այդ թվում այսօր՝ Մոսկվայում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, հրադադարի հասնելու համար:
Թուրքիան դեռևս այս ուղին չի որդեգրել և մինչ օրս հրադադարի կոչ չի արել: Կարծում եմ՝ Թուրքիայի դիրքորոշումը լիովին սխալ է: Ադրբեջանն է նախաձեռնել այս հակամարտությունը, Ադրբեջանն է հարձակում գործել, և համոզված եմ նաև, որ «ձեռնտու չէ» այն հանգամանքը, որ այժմ Սիրիայից մարտիկներ են տեղափոխվել տարածաշրջան և կռվում են Ադրբեջանի կողմից: Բացի այդ, Շվեյցարիան արդեն հաստատել է, որ կասետային ռումբեր են օգտագործվել Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի խոշոր քաղաքում: Այս ամենն ահավոր է, և այստեղ Լյուքսեմբուրգի կոչը կլինի Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, հնարավորինս շուտ հասնել հրադադարի:
Դուք տեսաք, թե ինչպես էին մարդիկ, հատկապես կանայք և երեխաներ, ստիպված փախել այս տարածաշրջանից և հակամարտության հիմնական զոհերն են: Աշխարհում կան բավականաչափ հումանիտար աղետներ և սա պետք է շատ արագ դադարեցվի»: