Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ապահովում է Ադրբեջանի ուժեղացումը, և Վաշինգտոնը կոչ է անում հետ կանգնել դրանից։ Լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Մենք տեսել ենք քաղաքացիական անձանց զոհվելու մասին լուրերը։ Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է ապահովել Ադրբեջանի ուժեղացումը։ Դիմել ենք բոլոր միջազգային դերակատարներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանում իրավիճակին»,- ասել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ