Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորման ակտիվացումը, հայտնում են Կրեմլից։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Մանրամասն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը։ Երկու կողմերն էլ հաստատել են մարդասիրական հրադադարի պահպանման կարևորությունը։ Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրերին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում գրոհայինների ռազմական ներկայության կապակցությամբ։ «Հույս ենք հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կխաղա հակամարտության լարվածության թուլացման գործում»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ