Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ահաբեկիչներն անցնում են ՌԴ տարածք, արդեն լուրջ է, եւ կարծել, որ ՌԴ-ն նստելու է ձեռքերը ծալած, այդպես չէ»․Դավիթ Բաբայան

Հոկտեմբեր 14,2020 21:15

Կարծել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած նստելու է, այդպես չէ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա ասաց, որ եթե Թուրքիայի կողմից Արցախի պատերազմում ներգրավված ահաբեկիչները ներթափանցել են Ռուսաստան, եւ սա շատ լուրջ է, ուստի հաշվի առնելով այս հանգամանքը, Ռուսաստանը հանգիստ չի հետեւելու գործողությունների զարգացմանը։  Պարոն Բաբայանը հիշեցրեց՝ սկզբում կոչեր էին, հայտարարություններ, հետո ԱԳ նախարարների հանդիպումներ,  հետո ՌԴ պաշտպանության նախախարը է հայտարարել դադարեցնել կրակը,  ռազմական գործողությունները, հետո խոցվեցին Սիրիայում տեղակայված գրոհայինների ճամբարները, որոնք պետք է գային Արցախ, հետո ահաբեկիչները Չեչնիա էին մտել,  նախագահն ասաց, որ արդեն չեզոքացվել են․«Մենք տեսնում ենք, որ գործընթացը կարող է այլ փուլ մտնել եւ եթե սրանից հետո այլ բան չլինի,  չեմ բացառում, որ կոչով կդիմի  ՌԴ նախագահ Պուտինը։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան սրան էլ չարձագանքեն, չի բացառվում, որ անցնեն ավելի կոշտ քայլերի, դրա  նախադրյալները կան։ Եթե ահաբեկիչներն անցնում են ՌԴ տարածք, արդեն լուրջ է եւ կարծել, որ ՌԴ-ն նստելու է ձեռքերը ծալած, այդպես չէ»։

Պարոն  Բաբայանն ասաց, որ բոլորն են տեսնում, որ Թուրքիան մտել է տարածաշրջան եւ չի պատրաստվում կամավոր դուրս գալ, նրանք նախաձեռնել են համաթուրքական, թուրքական երկրների զինված ուժեր ստեղծելու գաղափար․«Սա  էլ է պատրվակ, եւ ես համոզված եմ, որ Կենտրոնական Ասիայի երկրները պարզապես չեն մասնակցելու այդ ավանտյուրային, որովհետեւ նրանք տարածաշրջանում շատ ուժեղ է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ազդեցությունը։ Այս երկրները թույլ չեն տա նման բան տեղի ունենա։ Հետեւաբար, մնում էր Ադրբեջանի հետ ստեղծել նման բանակ։ Թուրքական զորքը մնալու է Ադրբեջանում։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարարը թվիթերյան էջում գրել է՝ Թուրքիայի որեւէ քաղաքացի չի մասնակցում այս պատերազմին, որովհետեւ մենք նրանց շնորհել ենք Ադրբեջանի քաղաքացիություն։ Մտածել, որ սա անպատասխան է մնալու՝ չեմ կարծում»։

Պարոն Բաբայանն ասաց՝ վաղ, թե՝ ուշ պատերազմը ավարտվելու է, բայց այս դեպքում էլ պետք է պատրաստ լինել ճիշտ քաղաքականություն վարելու եւ մեզ համար շահեկան իրավիճակ ստեղծել․«Հասկանանք, որ տվյալ դեպքում մեր շահերը համընկնում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ինչու ոչ՝ նաեւ ԱՄՆ-ի շահերի հետ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031