Արցախում ընթացող պատերազմական գործողություններում Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկիչների մի մասը Իրանի սահմանների մոտ են։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների մի ստվար զանգված տեղակայված է Իրանի սահմանամերձ շրջաններում։ Չի բացառվում, որ նրանց մի մասն արդեն ներթափանցել է հատկապես լեռնային այն շրջանները, որոնք սահմանակից են Ադրբեջանի Լենքորանի շրջանի: Սա կբերի նոր բարդությունների՝ էլ ավելի թեժացնելով տարածաշրջանի վիճակը»,-ասաց Բաբայանը։
Նա նաեւ հայտարարեց․« Ըստ մեր տվյալների, ահաբեկիչների կազմում կան նաեւ Չինաստանի ույղուրական մի շարք ծայրահեղականներ, որոնք հետագայում, բնական է, փորձելու են վերադառնալ Սին Ձիան եւ Չինաստանի այլ շրջաններ, եւ այնտեղ իրավիճակն ապակայունացնել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ