Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբերը փորձում են վնաս հասցնել ջրամբարին»

Հոկտեմբեր 14,2020 19:55

ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասուլիսում անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմին եւ Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկչական խմբերին եւ դրանից բխող վտանգավոր զարգացումներին, ասաց՝ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական այս եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում։

«Վերջին օրերին նրանց կարեւոր ռազմական թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարին տիրանալն է։ Սա շատ խոշոր ջրամբար է, կառուցվել է Արաքս գետի վրա, Իրանի ֆինանսական միջոցներով։ Ջրամբարը հիմնականում օգտագործվում էր Իրանի իսլամական հանրապետությունը։

Եթե հաշվի առնենք  Իրանում բնապահպանական իրավիճակը, ապա հյուսիսային շրջաններում այն իսկապես տագնապալի է՝ ջրային պաշարների կտրուկ նվազում, Ուրմիա լճի գրեթե անհետացում, եւ այս ջրամբարը ինչ-որ տեղ Իրանի հյուսիսային շրջանների համար փրկության աղբյուր է։ Թուրք- ադրբեջանական ահաբեկչական խմբերը փորձում են ինչ-որ կերպ վնաս հասցնել ջրամբարին։ Մեր բանակը, կամավորները փորձում են այս պահին թույլ չտալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին, բայց այնուամենայնիվ, սա կարեւոր թիրախ է»,-ասաց պարոն Բաբայանը։

Նա չբացառեց, որ  ահաբեկչական այդ խումբը  փորձելու է ինչ-որ կերպ վնասել ջրամբարը, ինչը բնապահպանական աղետ կառաջացնի՝ թիրախավորելով առաջին հերթին Իրանը․«Սա Իրանի համար  կլինի տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական մեծ կորուստ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031