«Արցախը պինդ է եւ կանգուն, ամեն ինչ լավ է լինելու։ Այս պահին մեր հերոսական բանակը, մեր սուրբ տղաները իրականացնում են պատմական առաքելություն, պաշտպանում են մեր հայրենիքն ու ժողովրդի ապագան, կանգնած են մինչեւ վերջ, որեւէ հուսալքություն կամ խուճապ չկա»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկիչների մասին․ «Վերջին օրերին մենք տեսնում ենք վտանգավոր զարգացումներ այս պատերազմի միջազգայնացման կապակցությամբ։ Նախ՝ մենք տեսանք, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տարածք եւ հասել են մինչեւ Չեչնիա։ ՌԴ-ի մի սուբյեկտ, որը Ադրբեջանի հետ որեւէ սահման չունի, եւ պատերազմական գոտում։ Այսինքն, նրանք ներթափանցել են, ինչպես մենք ժամանակին տեղեկացրել ենք միջազգային հանրությանը, որ ահաբեկիչների մի մասը Դաղստանով անցել, հասել են Չեչնիա ու չեզոքացվել։ Չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր պատսպարված լինեն դաղստանյան եւ հյուսիս-կովկասյան այլ սուբյեկտների անտառներում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ