Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի շրջանավարտները դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ Արցախի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով

Հոկտեմբեր 14,2020 19:10

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով:

«Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օգտագործում է կասետային զինամթերք և անդադար հարձակում է գործում խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների և Արցախի Հանրապետության քաղաքների ու գյուղերի վրա: Այս բռնի գործողությունները հանգեցրել են Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության մահվան բազմաթիվ դեպքերի, մարդու իրավունքների լուրջ խախտումների, բնակելի տների և ենթակառուցվածքների ոչնչացման: Քաղաքացիական անձանց ուղղակի թիրախավորումը, Արցախի քաղաքների, այդ թվում ` հայերի հոգևոր և էթնիկական խորհրդանիշի` Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, կասկած չի հարուցում, որ ադրբեջանա-թուրքական բանակը, որին աջակցում են հազարավոր ահաբեկչական վարձկան խմբավորումներ Սիրիայից, հետապնդում է Արցախի հայերի էթնիկական զտման հստակ նպատակ: Ասել է թե ՝ մենք հայերս հերթական անգամ ենթարկվում ենք ցեղասպանության, այս անգամ ՝ Արցախում»,- նշվում է նամակում:

Իրավիճակը մարդասիրական ճգնաժամի եզրին է և պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտություն` վիժեցնելու հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան պատերազմը:

Հավատրիմ լինելով Հայաստանում և Արցախում ժողովրդավար, օրենքի գերակայության, մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների հիման վրա անկախ պետություն ստեղծելու գաղափարին` շրջանավարտները վստահ են, որ ԱՄՆ պետքարտուղարությունը.

անհապաղ և ակտիվ գործողություններ կձեռնարկի` դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և հայերի դեմ,
կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը` հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
կկանխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ահաբեկչության ու ագրեսիայի ուղղակի աջակցությունը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031