Ըստ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության, հոկտեմբերի 13-ի տվյալներով Սյունիքի մարզում կա կորոնավիրուսով վարակված 164 հիվանդ, որից 18 հոգի հոսպիտալացված է Երեւանում եւ Կապանի բժշկական կենտրոնում։ 146 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։
Հիվանդացության պատկերն ըստ համայնքների այսպիսին է ․
41 հոգի՝ Կապանից, 22 հոգի՝ Գորիսից, 70 հոգի՝ Սիսիանից, 12 հոգի՝ Մեղրիից, 3 հոգի Քաջարանից, 8 –ական հոգի Տեղ եւ Տաթեւ համայնքներից։
Մարզային իշխանությունները պահանջում, հորդորում ենք՝ խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ամուր թիկունք ապահովելով մեր զինված ուժերի համար, բացառելով համավարակի մուտքը բանակ, դողալով յուրաքանչյուր զինվորի անգնահատելի առողջության համար։
Կարդացեք նաև
«Խնդրում ենք ՝ մի՛ կորցրեք զգոնությունը, կրե՛ք դիմակ, ախտահանե՛ք ձեռքերը, ներկայումս կատարվող բազմաթիվ մոբիլիզացիոն ու կամավորական աշխատանքների ընթացքում հնարավորինս պահպանեք սոցիալական հեռավորությունը եւ այս կանոնները, անլուրջ ու թերահավատորեն մի՛ վերաբերվեք ամեն օր հնչող կոչերին ու մի՛ ներկայացրեք տեսակետներ, թե հիմա դրա ժամանակը չէ․․․ »,–ասված է սյունեցիներին ուղղված կոչի մեջ։