Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանին զենք մատակարարելու մասին շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ

Հոկտեմբեր 14,2020 18:14

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանին զենք մատակարարելու մասին շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հայաստանում Բելառուսի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որի մասին ես իմ մտահոգությունն էի հայտնել Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի և խորհրդականի հետ հանդիպման ընթացքում»:

 Հայաստանում Բելառուսի դեսպանատունը մասնավորապես հայտարարել է. «Հաշվի առնելով հոկտեմբերի 12-ին Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի միջեւ կայացած հանդիպումը՝ անհրաժեշտ ենք համարում անել հետեւյալ հայտարարությունը.

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Բելառուսի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ հստակ եւ միանշանակ պատասխան է տրվել մեր հայ գործընկերոջ հարցին. վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Անիմաստ է այդ թեմային վերադառնալը:

Բելառուսում ցավում ենք ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար: Ներկայիս իրավիճակում չափազանց կարեւոր է արնահեղությունը դադարեցնելն ու նոր զոհերից խուսափելը:

Այդ պատճառով կցանկանային ուշադրությունը հրավիրել սեպտեմբերի 28-ին Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որում մենք ոչ միայն կոչ ենք անում, այլեւ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից եւ միջոցներ գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման համար:

Բելառուսը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել կողմերի երկխոսությանը նպաստելու համար:

Բացի այդ, նպատակահարմար ենք համարում, որպեսզի Հայաստանի մեդիան ուշադրություն դարձնի բացառապես ստուգված տեղեկատվությանը առաջին հերթին նման զգայուն հարցերում, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031