Իջևան համայնքի ավագանին արտահերթ նիստով որոշել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքի շրջանակներում ֆինանսական նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Որոշումն ընդունվել է միաձայն՝ 15 ավագանիներն էլ կողմ են քվեարկել, որով համայնքի բյուջեից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումար։
Այս մասին Aravot.am – ի հետ զրույցում նշել է Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանը։
Ըստ Ղալումյանի առաջին փուլով ընդունված որոշման գումարը հենց այսօր արդեն փոխանցվել է հիմնադրամին, իսկ երկրորդ փուլի մասին քննարկումը դեռ ընթացքի մեջ է։
Կարդացեք նաև
«Բացի բյուջեից, մենք՝ համայնքապետարանի բոլոր աշխատակիցներով, գումար ենք հավաքել՝ մոտ 1 միլիոն ՀՀ դրամ, որը նույնպես փոխանցվել է հիմնադրամին»,- նշել է համայնքի ղեկավարը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ Իջեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից