Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին կես ամսվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտումը, ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արվեստի կենտրոններում և մարզադպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցնում է 2 շաբաթով՝ առաջ բերելով ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշնանային արձակուրդները. նոյեմբերի 2-ի փոխարեն դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 15-ին և կտևեն մինչ հոկետմբերի 29-ը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նույնպես պարապմունքները երկու շաբաթով դադարեցվում են:
Քոլեջները և ուսումնարանները վաղվանից կրթության շարունակականությունը կապահովեն հեռավար եղանակով, ինչ վերաբերում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններին, ապա դրանց նախարարությունը հորդորում է նույնպես անցնել հեռավար ուսուցման:
Նշված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո, հաշվի առնելով այդ շրջանում հիվանդացության պատկերը, որոշում կկայացվի նշված հաստատություններում ուսումնական գործընթացը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացնենք նաև, որ հիվանդացության աճը պայմանավորված է ՀՀ-ում ռազմական դրությամբ իրավիճակում մարդկանց ակտիվ տեղաշարժի, լայնածավալ սերտ շփումների և կուտակումների, հանրային փոխադրամիջոցի սղությանը, անվտանգության կանոնները չպահպանելու հետ, ինչպես նաև հիվանդության կանխարգելման ուղղությամբ կատարվող քայլերի նկատմամբ բնակչության զգոնության թուլացմամբ:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ