Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պատգամավորը խորհրդարան կներկայացնի Արցախի ճանաչման մասին բանաձև

Հոկտեմբեր 14,2020 15:07

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին խորհրդարան կներկայացնի Արցախի ճանաչման մասին բանաձև։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Որպես պատգամավոր՝ ես շարունակում եմ իմ նախաձեռնությունը և վաղն առաջինը կստորագրեմ խորհրդարան ներկայացված բանաձևը, որով կոչ ենք անում Ֆրանսիային ճանաչել Արցախն ու հայկական հողի վրա ապրելու հայերի իրավունքը»,- գրել է պատգամավորն ու հավելել, որ 10 օրից ինքը ղեկավարելու է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան, որով Ֆրանսիայի աջակցությունն է հայտնելու հայերին։

«Մի մոռացեք, որ Արցախում խաղասեղանին է դրված ոչ թե տարածքի հարցը, այլ ամբողջ տարածաշրջանում կայունության և կրոնական բազմազանության ապահովումը։ Թույլ չտանք Ալիևին և էրդողանին շարունակել այն, ինչ սկսվել է 1915 թվականին։ Միայնակ չթողնենք հայերին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»,- գրել է Պուպոնին։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031