«ՆԱՏՕ, սանձիր Թուրքիային», «Ոչ նոր ցեղասպանությանը», «Ոչ ահաբեկչությանը» գրառումներով պաստառներով այսօր Երեւանում բողոքի ցույց իրականացրեց «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»:

People hold a protest action under the slogan of ‘No to Genocide’ in front of the NATO Information Center in Armenia
«Բողոքում ենք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ Արցախի դեմ պատերազմին մասնակցելու փաստի, պատերազմ հրահրելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների դեմ: ՆԱՏՕ-ն պետք է սանձի իր ստահակ, ոճրագործ լակոտին»,-հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակն Արցախի հայաթափումն է. «Պատերազմն անհապաղ պետք է դադարեցվի: ՆԱՏՕ-ն պետք է պահանջի դա արնախում Թուրքիայից»:

People hold a protest action under the slogan of ‘No to Genocide’ in front of the NATO Information Center in Armenia
Կոմունիստական կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ արեց անտարբեր չլինել իրավիճակի հանդեպ եւ 1915թ.-ի պես չարդարանալ, թե «մեր նավերը ձեր լեռները չեն բարձրանում»:

People hold a protest action under the slogan of ‘No to Genocide’ in front of the NATO Information Center in Armenia
Ապա կուսակցականներն ի նշան բողոքի այրեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ