Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այժմ Ադրբեջանը Հայաստանում պատերազմը շարունակելու նշաններ ցույց չի տվել, բայց այս հայտարարությունը նշանակում է, որ նման հավանականություն կա ռուսների համար

Հոկտեմբեր 14,2020 14:35

Իրանական irdiplomacy.ir/fa վերլուծական կայքին հղած գրության մեջ իրանցի հանգստի կոչված դիվանագետ Մովահեդ Զահեդին գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի պատերազմից մի քանի օր անց վերջապես հայտարարեց իր դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ՝ ասելով, որ եթե պատերազմ սկսվի Հայաստանի տարածքում, ապա Ռուսաստանը (ըստ ՀԱՊԿ-ի գործող պայմանագրի) կմիջամտի պատերազմին։ Այս դիրքորոշումը, որքան էլ կարճ, սակայն ընթացիկ պատերազմի նկատմամբ համեմատաբար երկար լռությունից հետո, կարևոր ուղերձ է պարունակում իր մեջ։

Պուտինի կարճ նախադասությունն առաջին հերթին նախազգուշացում է այն ​​մասին, որ Ադրբեջանի բանակի հավանական ներխուժումը Հայաստանի տարածք Ռուսաստանի կարմիր գիծն է համարվում և Ռուսաստանի միջամտության պատճառ կդառնա, բայց այս նախադասությունը նույնպես մի փոքր անսպասելի է թվում: Մինչ այժմ Ադրբեջանը հայկական հողում (Հայաստանում) պատերազմը շարունակելու նշաններ ցույց չի տվել, բայց այս հայտարարությունը նշանակում է, որ նման հավանականություն կա ռուսների համար, որոնք, ամենայն հավանականությամբ, զգուշացել են երկար լռությունից հետո:

Ռուսների տեսանկյունից, կարծես, Թուրքիայի լիակատար միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ կարող է գերազանցել հայերի դեմ Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերած աջակցությանը և միտված է դեպի Կասպից ծով և Բաքվի նավթահանքերի ուղղությամբ Անկարայի համար ճանապարհ բացելու նկրտումներով: Անկարայի կողմից Բաքվի նավթային պաշարներին հասանելիությունը, իհարկե, շատ կարևոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանային այլ տերությունների համար և կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը: Բաքվի նավթին ուղղակի հասանելիությունը ոչ միայն լուծում է Թուրքիայի համար իրանական, իրաքյան և ռուսական նավթի ներմուծման կախվածության խնդիրը, այլ նաև ստեղծում է նավթամուղի նոր ճանապարհ դեպի Եվրոպա, որը Ռուսաստանի վերահսկողության սահմաններից հեռու է և այսպես կարող է թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազատարից և մեծացնել նրանց համար Թուրքիայի կարևորությունը գազամատակարարման գործում:

Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս գազամուղին անցնում է Վրաստանով, ինչը հուսալի չէ այդ երկրի փոփոխվող իրավիճակի և Վրաստանի տարանցիկ ճանապարհների վրա Ռուսաստանի պատմական գերակայության պատճառով: Ուստի, Բաքվի նավթին հասանելիությունը բացի Ադրբեջանից և Թուրքիայից, որոշ չափով զգայուն է, Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և նույնիսկ ԱՄՆ-ի համար։

Բայց նայելով Կովկասյան տարածաշրջանի քարտեզին, դա ցույց է տալիս, որ Թուրքիայի անմիջական մուտքը Բաքու հնարավոր կլինի միայն Նախիջևանի միջոցով, որտեղ այժմ ներկա է Թուրքիան և Հայաստանից փոքր տարածք գրավելով Ադրբեջանն ուղղակի կմիանա Թուրքիային: Սա ոչ միայն ենթադրում է Հայաստանի տարածքի (թեկուզ փոքր) հատվածի գրավում, այլև կկտրի հարաբերությունները Իրանի և Հայաստանի միջև, ինչն ինքնին կարևոր և նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի աշխարհագրության մեջ:

Պարզ չէ՝ Պուտինի հայտարարությունը հիմնված է տեղեկատվության կամ վերլուծության վրա, բայց չնայած այդպիսի մտադրությունը չի կարող հստակ ընդունվել, սակայն Թուրքիայի ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դովլաթ Բահչալիի վերջին դիտողություններն այն մասին, որ «Նախիջևանի միացումը Ադրբեջանի Հանրապետությանը պատմական հրամայական, պարտադիր և կյանքի ու մահվան խնդիր է», դա կարևոր նշան է, գոնե թուրք պաշտոնյաների շրջանում:

Համենայն դեպս, նման պլանով կամ առանց դրա, թվում է, որ ռուսները քննարկել են հնարավորությունը, գուցե այն հիմքով, որ առանց այդ ծավալներով նպատակի հասնելը արդարացված չէ Թուրքիայի լայնածավալ և ծրագրված ներկայությունը ներկայիս զարգացումներում, մանավանդ որ Ղարաբաղի լեռներում հակամարտությունը կարող է վերածվել նաեւ քայքայիչ պատերազմի և չհասնել ցանկացած նպատակներին:

Բացի վերը նշվածից, վերջին տարիներին Ռուսաստանի լռությունը (չնայած Հայաստանի սպասումներին) և Պուտինի խոսքերը կարող են լինել Հայաստանի հանդեպ դժգոհության նշան այն բանի համար, որ վերջին տարիներին Երևանը չի փորձել (Ռուսաստանի պլանով) Ադրբեջանի հետ համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Խնդիր, որը հանգեցրել է տարածաշրջանում ավելի շատ թուրքական միջամտության, և ակնհայտ է, որ Ռուսաստանի համար անցանկալի է այդ միջամտությունը և դրա ընդլայնումը դեպի այլ թյուրքախոս հանրապետություններ:

Ռուսաստանի դիրքորոշումը կարող է նաև ցույց տալ, որ ռուսները չեն շտապում վերջ տալ հակամարտությանը և որ նրանք չեն անհանգստանում, որ տարածաշրջանում երկու համեմատաբար անհնազանդ կառավարությունների ղեկավարները մասամբ պատժվեն միմյանց ձեռքով, պայմանով, որ արտաքին միջամտությունը սահմանափակ լինի՝ տարածաշրջանում:

 

Գրեց՝ իրանցի հանգստի կոչված դիվանագետ՝ Մովահեդ Զահեդին

Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Թեհրան-Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031