Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հնարավոր է իրավիճակի քաղաքական կարգավորում․ Լավրով

Հոկտեմբեր 14,2020 13:37

Լեռնային Ղարաբաղում հնարավոր է իրավիճակի քաղաքական կարգավորում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այս առումով մնում են բանակցությունների սեղանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, քաղաքական կարգավորումն հնարավոր է։ Առաջարկները, որոնք մշակել են համանախագահները, շարունակում են մնալ բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է։ Խոսքը փուլային կարգավորման մասին է, որով պետք է ազատվեն Ղարաբաղին կից շրջանները՝ ապահովելով Ղարաբաղի անվտանգությունը։ Եվ նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը պետք է ապահովվի Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ հուսալի կապ»,- ասել է Լավրովը։

Նա նաև հավելել է, որ հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հայտնել, որ հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտության մասին։

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ ամեն դեպքում անհրաժեշտ է շտապ հանդիպում ունենալ զինվորականների մակարդակով և համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը, որի մասին ասված է մեր փաստաթղթում, և որը ոչ ոք անգամ չի էլ սկսել քննարկել։ Համապատասխան միտքը ես կրկնել եմ կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։ Նույն ազդակները մենք ուղարկել ենք մեր հայ գործընկերներին»,- ասել է Լավրովը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031