Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ, որը բարձրաձայնել է նաև Իլհամ Ալիևը․ Լավրով

Հոկտեմբեր 14,2020 13:28

Ռուսաստանը չի կիսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր ռազմական լուծման մասին Թուրքիայի կարծիքը։Սա հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ, որը մի քանի անգամ բարձրաձայնել է նաև Իլհամ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա․ կարծիքը, թե այստեղ հնարավոր է հակամարտության ռազմական լուծում, մենք չենք կարող կիսել»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Թուրքիային մտերիմ գործընկեր է համարում, բայց ոչ ռազմավարական դաշնակից։ «Մենք երբեք Թուրքիային չենք համարել ռազմավարական դաշնակից։ Նրանք մեր շատ մտերիմ գործընկերներն են, շատ ուղղություններում այդ գործընկերությունն ունի ռազմավարական բնույթ»,- ասել է Լավրովն ու նշել, որ թուրքական և ցանկացած այլ ուղղություններով քաղաքականությունը պետք է խուսափի նյութականացնել այն սկզբունքը, թե պատերազմը քաղաքականության շարունակությունն է։

«Սա իմ խորին համոզմունքն է, թեպետ լինում են իրավիճակներ, որ եթե քո դեմ ագրեսիա են իրականացնում, թնդանոթները չպետք է լռեն» ,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031