Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ն չի բացառում ռուսաստանյան ռազմական դիտորդների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում․ Լավրով

Հոկտեմբեր 14,2020 13:15

Ռուսաստանը չի բացառում, որ ռուսաստանյան ռազմական դիտորդներ կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների հաստատման համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա անգամ ոչ թե խաղաղապահների մասին է խոսքը, այլ ռազմական դիտորդներ պետք է ներգրավված լինեն։ Դա բավարար է։ Մենք կարծում ենք, որ շատ ճիշտ կլինի, եթե դրանք լինեն մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական որոշումը կողմերը պետք է կայացնեն։ Անխոս, մենք ելնում ենք նրանից, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հաշվի կառնեն մեր դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»,- ասել է Լավրովը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031