ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիդ Տոնոյանին և Զաքիր Հասանովին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում լիարժեք կատարել մոսկովյան պայմանավորվածությունները։
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել երկու նախարարների հետ։
«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջովին կատարել հայկական և ադրբեջանական կողմի ստանձնած պարտավորությունները, որոնց շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ