Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին:
Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել: Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ:
Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների հուզական ֆոնը կարգավորելու համար:
Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ Մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:
Կարդացեք նաև
Արտակարգ իրավիճակների նախարարություն