Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած ուժերի բազմակի տարբերությանը, մենք չենք ընկրկում և պատրաստ ենք պայքարել մինչև վերջին մարդը, մինչև վերջին փամփուշտը». Ռուդիկ Հյուսնունց. «Ժամանակ»

Հոկտեմբեր 14,2020 10:26

«Ժամանակ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի հետ։

– Դուք հիշատակեցիք 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը պարտվեց Թուրքիային, և պատերազմը դադարեց միայն ռուսական կարմիր բանակի՝ Հայաստան մտնելով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը մասնատվեց: Ի՞նչ ավարտ եք ակնկալում այսօր, ինչպե՞ս կարող է ավարտվել պատերազմը:

– Չնայած հարյուրամյա պատմության և ներկայումս ընթացող պատերազմի որոշ նմանությանը, կան նաև էական տարբերություններ: Ամենակարևոր տարբերությունն այն է, որ չնայած ուժերի բազմակի տարբերությանը, մենք չենք ընկրկում և պատրաստ ենք պայքարել մինչև վերջին մարդը, մինչև վերջին փամփուշտը: Ինչ վերաբերվում է ռուսական բանակի մասին ակնարկին, ապա համոզված եմ, որ Արցախին ու արցախցուն օգնության են գալու բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ այս տարածաշրջանը չվերածվի ահաբեկչության և անկայունության ևս մեկ օջախի: Հակաահաբեկչական դաշինք ձևավորելու մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, և Արցախը ակնկալում է, որ այն երկրները, որոնք իսկապես ուզում են որ ահաբեկչությունը չհասնի իրենց, իրենց երկրներ, կմիավորվեն ահաբեկիչներին և նրանց բոլոր տեսակի հովանավորներին արցախյան հողում ոչնչացնելու համար:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031