Երեկ երեկոյան Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում, բազմամարդ հավաք է անցկացրել՝ Ֆրանսիայի կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Ցույցի մասնակիցները նշել են, թե իրենց պատմական հնարավորություն է ընձեռվել՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը:
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրվանից ի վեր Փարիզում հայ համայնքը բողոքի ցույցեր անցկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների առջեւ՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
Իսկ այս անգամ ցույցի մասնակիցները Ֆրանսիայի իշխանությունից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Բազմամարդ հանրահավաքում ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, ճանաչված դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը՝ տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկայեֆը:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/100008892696562/videos/2397759627197104/
Ավելի ուշ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ տեղի է ունեցել մոմավառություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ