Դերասան Արթուր Հակոբյանն ասում է՝ այս օրերին այնքան դժվար է ինչ-որ բան ասելը: «Տիտան մետաղ գոյություն ունի, մեր ազգը, կարծես, դրանից է ձուլված: Այդքան զգայուն ու էմոցիոնալ ազգ լինելով հանդերձ, այդքան պինդ ենք: Բոլոր երեխեքի համար մի անտանելի ցավ եմ ապրում: Տառապում եմ: Շատերն այդպես էլ կյանք չտեսան: Մեկ-մեկ զարմանում ես՝ 18-19 տարեկան մեր տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն: Դա ասելով չի, ներարկելով չի, երեխեքն էդպես են ծնվել, դա նրանց գեներով է փոխանցվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
«Եթե ուշադիր լինենք պարերին, ապա մենք անհատական պարեր չունենք: Ձեռք ձեռքի բռնած ենք, ուս ուսի տված: Դժվարության ժամանակ մենք ուս ուսի ենք տալիս, բոլորով միավորվում ենք ամբողջ աշխարհում, փորձում ենք իրար օգնել: Մենք՝ հայերս, այլ կերպ ենք ընկալում ընտանիքի ու հայրենիքի գաղափարը, ուրիշները՝ այլ կերպ: Հավատացեք՝ շատերը սառն են, մեզ էլ են ուզում այդպիսին դարձնել: Բայց դա չի հաջողվելու»,-ասում է դերասանը:
Հակոբյանը մի բանում վստահ է՝ հաղթելու ենք: «Միայն ու միայն հաղթանակ եմ մաղթում:
Թող ամեն երեխա գա ու փարվի իր մորը: Թող իրականություն դառնան բոլորի երազանքները»,-ասում է Արթուր Հակոբյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։