Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ադրբեջանի ԶՈւ կողմից Շուշիի Մայր տաճարը հրթիռակոծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Հոկտեմբեր 14,2020 08:55

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի և 16:00-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 7-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53, մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու և մեծ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

📌Նախաքննությունը շարունակվում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031