«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որեւէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիեւին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին:
Ավելին, վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ հրադադարի մասին համաձայնագրի առաջին տաբերակը, որը պատրաստել է հենց ինքը, ստորագրված է եղել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Հետագայում այդ համաձայնագրին միացել էր նաեւ Հայաստանը: «Պետք է նախկինի պես հենվել այն համաձայնագրի վրա, որը ստորագրված էր եղել Հեյդար Ալիեւի հետ: Վերջինս ոչ մեկ անգամ է ինձ հենց Բաքվում ասել եւ խնդրել, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը: Նախկին նախարար Մամեդովը ստորագրեց, եւ քչերը գիտեն, որ այն ժամանակվա համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Միայն հետո Հայաստանը միացավ այդ համաձայնագրին, իսկ սկզբում Ադրբեջանը ստիպված եղավ այն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ», – նշեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։