Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկուզ փոքրաքանակ մասնակցությամբ, բայց բազմաթիվ ցույցեր են տեղի ունենում, հատկապես զինկոմիսարիատների առջեւ. Գառնիկ Ասատրյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 14,2020 07:30

«Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է եւ լարված։ Ադրբեջանի իշխանությունը ծայրաստիճան անհանգստացած է բնակչության շրջանում օրեցօր աճող հակակառավարական տրամադրություններից:

Կարող է արդյո՞ք ներկա իրավիճակն այնպիսի զարգացումներ ունենալ, որը հիմք դառնա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերջնականորեն արթնացմանը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Հայ-ռուսական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասաց, որ պատերազմը սկսելուց առաջ Ադրբեջանը մեծ աշխատանք տարավ ընդհանուր դաշտը մաքրելու ուղղությամբ եւ այդ իմաստով իշխանությանը հաջողվեց ազատվել այն անհատներից, որոնք կարող էին ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա։ «Դա չի նշանակում, սակայն, որ չկա շարժում, դժգոհություններ չկան, մանավանդ թալիշաբնակ եւ լեզգիաբնակ շրջաններում։ Թեկուզ փոքրաքանակ մասնակցությամբ, բայց բազմաթիվ ցույցեր են տեղի ունենում, հատկապես զինկոմիսարիատների առջեւ»,- ասաց Ասատրյանը։

Ասատրյանի գնահատմամբ, ահաբեկիչներն ավելի շատ վնաս տվեցին Ադրբեջանին, քան օգուտ՝ թե ռազմական գործողությունների ժամանակ, թե այլ առումներով։ Այս պատերազմի արդյունքում հօդս ցնդեց նաեւ թուրքական բանակի հզորության մասին առասպելը։ Թուրքական հատուկ միավորումը, որ մտել էր Հադրութ, այդպես էլ չկարողացավ կատարել իր առջեւ դրված առաջադրանքը։ Փշուր-փշուր եղավ նաեւ ջիհադիստների անվեհեր կեցվածքի մասին առասպելը, տեսանյութ կա, որտեղ վերջիններս լացում են մահվան վախից»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031