Տավուշի մարզպետարանը նախաձեռնել է «Ես տեղում եմ » յուրօրինակ արշավ՝ առաջնագծում կռվող մարտիկներին թիկունքում գտնվողների աջակցությունը ցույց տալու համար։
Արշավի ընթացքում լուսանկարների և տեսահոլովակների միջոցով քաղաքացիները ցույց են տալիս, որ իրենք ամուր կանգնած են թիկունքում և շարունակում են արարել։
Aravot.am – ի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը նշեց, որ արշավը նպատակ ունի ցույց տալու իր տեղում ամուր կանգնած սահմանամերձ տավուշցուն, ով ցանկացած իրավիճակում իր տեղում է և իր գործն է անում․ «Տավուշցու այս օրինակը բոլորին է վերաբերում, մենք ցանկանում ենք, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի ամենքիս տեղն ու տեղում լինելու կարևորությունը: Որովհետև զինվորը, սպան այսօր սահմանին է հաղթանակ կերտում, մենք էլ պարտավոր ենք յուրաքանչյուրս մեր տեղում ամուր պահենք թիկունքը, ավելի շատ ու ավելի նվիրված աշխատենք»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան էլ վստահեցնում է, որ հաղթելու համար պետք է ավելի շատ աշխատել․ «8 ժամի փոխարեն 12 ժամ, 1000 ք.մ. այգի տնկելու փոխարեն 2000, և այսպես շարունակ։ Սա պետք է լինի մեր կյանքի նոր օրենքը հանուն հաղթանակի և հաղթանակից հետո, որովհետև ռազմական հաղթանակը պետք է ամրապնդենք տնտեսական, կրթական, մշակութային հաղթանակներով։ Թանկ է յուրաքանչյուր րոպեն»։
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան