Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմելլա Աբովյան. «COVID-ի անվտանգության կանոնները չպահպանելը կարող է թուլացնել սահմանին կանգնած մեր զինվորի առողջությունը եւ կամքը»

Հոկտեմբեր 13,2020 23:50

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը կոչով դիմեց հասարակությանը. «Հարգելի հայրենակիցներ: Վերջին շրջանում բոլորս դիտարկում ենք կորոնավիրուսային հիվանդության դեպքայնության եւ հիվանդացության աճ: Ի դեպ, պետք է նշեմ, որ վերջին 14 օրվա ընթացքում այդ աճը հասնում է գրեթե 113 %-ի: Պատճառները բոլորիս պարզ են: Ելնելով ռազմական դրությունից՝ մեր բոլորիս ուշադրությունը սեւեռվել է դեպի արտաքին թշնամին: Սակայն  չպետք է մոռանանք, որ մենք այստեղ ունենք անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է: Բնականաբար, պարզ է, որ անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում է այս ցուցանիշների գրանցումը ի հայտ գալիս: Ամբողջ աշխարհում ապացուցվել է, որ կա երեք կանոն, որոնք պահպանելու դեպքում կարող ենք կանխարգելել COVID-ի տարածումը: Դրանք են՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը եւ սոցիալական հեռավորություն պահպանելը:

Մեր ազգը հայրենասեր եւ հզոր է: Բոլորը ոտքի են կանգնել արտաքին թշնամուն հետ մղելու համար, ստեղծվում են տարբեր կամավորական ջոկատներ եւ հավաքագրվում են տարբեր մարդասիրական օգնություններ: Սակայն այդ ընթացքում մարդկային կուտակումների արդյունքում, եթե որեւէ մեկը անվտանգության կանոնները չի պահում, սա կարող է բերել այն բանին, որ հիվանդությունը, որը սահմաններ չի ճանաչում, կարող է տարածվել, հասնել սահմանին կանգնած մեր զինվորին եւ դրանով թուլացնել մեր զինվորի կամքը եւ առողջությունը: Սա զգոնության եւ սթափության կոչ է: Մենք հզոր ազգ ենք: Խնդրում եմ՝ բոլորս կարող ենք միասնական պայքարել այս հիվանդության դեմ: Բոլորը պետք է կարողանան պայքարել յուրովի եւ վերահսկել կողքի անձի կողմից կանոնները չպահպանելու գործընթացը: Յուրաքանչյուրս հանդիսանում ենք այս կանոոնների պահպանման պատասխանատուն եւ պատասխանատու ենք դրա տարածման համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031