Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիակատար բազա ներկայացնելու դեպքում հնարավոր է ստանալ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը. Արամ Օրբելյան

Հոկտեմբեր 13,2020 23:44

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ  Արամ Օրբելյանը ոչ հաղթանակ, ոչ էլ պարտություն է համարում Իսրայելի դատարանի որոշումը Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերաբերյալ: Նրա  համոզմամբ՝ առաջիկայում համատեղ աշխատանք անելու ու ապացուցողական լիակատար բազա ներկայացնելու դեպքում հնարավոր է  ստանալ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը:

Հիշեցնենք, որ  Իսրայելի բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին հայցը, քանի որ կարծում է, թե չկան բավարար ապացույցներ, որ այդ զենքն օգտագործվել է Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում  սկսել են երեւալ իսրայելական զենքերի ու իսրայելական զենք արտադրող ընկերությունների լոգոներով հրթիռներ, դրոններ եւ կարելի է  այս բոլորը ներկայացնել, այդ թվում՝  ՀՀ ու ԼՂ տարբեր պաշտոնյաների վերլուծությունները  ու ամբողջը միասին կբերի հիմնավորման, որ առկա է  խախտում ու հնարավոր է  ստանալ արգելք»,- նման կարծիք հայտնեց Արամ Օրբելյանը:

Նա ընդգծեց, որ Իսրայելի դատարանի կողմից հայցի մերժմամբ,  չի բացառվում կրկին հայց ներկայացնելու հնարավորությունը .

«Դրան զուգահեռ իրավապաշտպան գործընկերները, գործընթացի մասնակիցների մի մասը   դիմել են նաեւ կառավարությանը զուտ  արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքականություն մշակելու եւ արգելելու հետ կապված , տեղեկատվություն չունեմ՝ արդյոք նրանց խնդրանքը բավարարել են, թե՝ ոչ, բայց այս պահին կարող ենք արձանագրել, որ  որեւէ շոշափելի արդյունք չկա»:

Այս օրերին շատ են հնչում գնահատականներ, թե իշխանությունը դիվանագիտական հաղթանակ է տանում Ադրբեջանի գործողությունների բարձրաձայնման հարցում, պարոն Օրբելյանը  չցանկացավ գնահատել, արդյոք Իսրայելի դատարանի որոշումը զենքի արգելքի մասով դիվանագիտական հաղթանակ, թե պարտություն էր. «Սա մեր՝ բոլորիս,  կռիվն է, եւ ես չէի ցանկանա դրական կամ բացասական գնահատել, ասել՝ դիվանագիտական  հաղթանակ է, թե ՝ոչ: Իրականում մի շարք հաջողություններ կան, կան նաեւ չեզոք արդյունքներ, որոնք ակնկալվում էին, կան նաեւ անհաջողություններ, բայց այս ամենը ոչ պետք է ոգեւորի, ոչ էլ՝ հիասթափեցնի: Դիվանագիտական աշխատանքը շատ կարեւոր է, ու դրա կարեւոր մաս են  կազմում նաեւ իրավական գործընթացները, պետք չէ խուսափել այդ գործընթացներից ու պետք է փորձել բոլոր ուժերը համախմբել ու առաջ տանել այդ գործընթացները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031