ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացնելով իրավիճակը ճակատում՝ հայտարարեց.
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակվողական գործողություններ՝ առնվազն երեք-չորս ուղղություններով: Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը:
Օրվա ընթացքում այդ ուղղությամբ եղել են թեժ մարտեր: Մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Այսօր երեւի տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում:
Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ: Մեր զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակվողական գործողությունները»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ