Իտալացի սենատոր, Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։
«Մենք իրավունք չունենք մոռանալ տառապանքն ու ավերածությունները, որն ապրում է մի ժողովուրդ, որ այդքան մոտ է մեզ ու որի մասին այդքան քիչ է խոսվում։ Այսօր ես իմ զորակցություն եմ հայտնում հայերի՝ խաղաղության և գոյության իրավունքին։ Նրանք ճաշակել են ցեղասպանության սարսափն ու հիմա էլ հալածվում են Լեռնային Ղարաբաղում։ Եթե Եվրամիությունը՝ որպես կառույց, որևէ իմաստ ունի, ապա պետք է պաշտպանի մեր այս եղբայրներին եվրոպական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում և Կովկասում»,- գրել է սենատորը Facebook-ում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ