Հոկտեմբերի 13-ին՝ Տալլինի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Խորեն Բայրամյանի նախախաղային ասուլիսը։
-Խորեն, վերջերս, նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում և արդեն մասնակցել ես 3 խաղի: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, երբ առաջին անգամ դաշտ է դուրս գալիս ազգային հավաքականի մարզաշապիկով:
-Նախևառաջ դա մեծ ուրախություն, մեծ հպարտություն է ներկայացնել քո հայրենիքը: Առաջին անգամ, երբ ես եկա Հայաստան, զգացի անչափ ջերմ վերաբերմունք` ինչպես երկրպագուների, այնպես էլ խաղընկերներիս, ՀՖՖ աշխատակիցների և ղեկավարության կողմից: Այս անգամ արդեն ամենին ծանոթ էի, բայց առաջին անգամն էր, որ խաղում էի Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդպիսի մեծ վարպետի կողքին խաղալը շատ հետաքրքիր է և միմիայն դրական հույզեր է պարգևում:
-Կարիերայի ընթացքում դու խաղացել ես տարբեր դիրքերում և, կարելի է ասել, որ ունիվերսալ խաղացող ես: Ո՞րն է քո ամենաօպտիմալ խաղային դիրքը, որտեղ ես ամենալավը զգում քեզ:
Կարդացեք նաև
-Ամենասիրելի դիրքս այն է, որտեղ ես խաղում եմ հանդիպման առաջին րոպեներից` էական չէ, թե դա աջից է, թե ձախից: Գլխավոր մարզիչը որտեղ էլ որոշի, որ ես պետք է խաղամ, այնտեղ էլ կներդնեմ առավելագույն ուժերս և կփորձեմ օգտակար լինել թիմին:
-Պարոն Կապառոս, Վրաստանի դեմ խաղի համեմատ կա՞ն փոփոխություններ թիմի կազմում:
-Մենք դեռ մեկ մարզում ունենք: Այդ մարզման ընթացքում կհասկանանք, թե ինչպես են վերականգնվել ֆուտբոլիստները: Բարեբախտաբար, վնասվածքներ չունենք: Մենք անընդհատ փոփոխություններ չենք կարող անել, և պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը։
-Ի՞նչ կփոխեիք Վրաստանի խաղի համեմատ։
-Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը և գաղափարներին, մենք չենք կարող հարմարվել մրցակցին։ Մենք մեր սեփական անհատականությունը պետք է ունենանք, և մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականի ամենակարևոր բանն այն է, որ այն ցուցադրում է թիմային խաղ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում