«Արդեն 17 օր է՝ մենք օր ու գիշեր աշխատում ենք։ Մեր փրկարարներն առանց վարանելու առաջնագծում թիկունքային աշխատանքներ են իրականացնում, կարգավորում է քաղաքացիական բնակչությանը ապաստարաններում տեղավորելու հարցը»,- Արցախի միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանը։
Նա նաև հավելեց, որ Ծառայության տնօրենի կողմից խնդիր դրվեց ապաստարանի բնակչությանն ապահովել մթերքով, դեղորայքով։ Այդ աշխատանքներում իրենց օգնել են Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խմբերը՝ մարդասիրական առաքելություն իրականացնելով։
Աշխատանքներն օպերատիվ իրականացնելու նպատակով երեկ իրենց են միացել նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատանքային խմբերը, կամավորները։
«Մենք աշխատում ենք ռմբակոծության տակ։ Նախօրոք մենք պատշաճ վիճակի էինք բերել ապաստարանները՝ համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանի»,- ասաց նա՝ հավելելով, որ
Ադրբեջանը, խախտելով Ժնևյան կոնվենցիան, թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները։ Բանախոսը նաև վստահեցրեց, որ փրկարարները միշտ եղել են մեր բնակչության կողքին և պատրաստ են ցանկացած պահի հասնել ու աջակցել։
Նելլի Գրիգորյան