Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրապատգամավոր Կարլո Ֆիդանցա․ «Մեր քրիստոնյա հայ եղբայրների հետ՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»

Հոկտեմբեր 13,2020 20:45

Լեռնային Ղարաբաղն ունի դառը պատմություն: 1921թ. ԽՍՀՄ կողմից մեծամասամբ քրիստոնյա հայերով բնակեցված շրջանը բռնակցվում է Ադրբեջանին. 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո շրջանի հայերը կողմ են քվեարկում անկախությանը: Ադրբեջանական կողմի կողմից այդ հանրաքվեի արդյունքների չճանաչումը պատճառ է դառնում երկարատև հակամարտության, որն այսօր էսկալացիա է ապրում և որը մենք պետք է անպայմանորեն կանգնեցնենք:

Պետք է հասնել կրակի դադարեցման, վերջ տալ ադրբեջանական ռազմական ագրեսիային, վերսկսել Մինսկի խմբի կողմից համակարգված խաղաղության գործընթացը: Դա անելու համար անհրաժեշտ է նվազեցնել Էրդողանի Թուրքիայի դերը, ով ցանկանում է այս տարածաշրջանը դարձնել իր նորօսմանական նախագծի հերթական մասը, ով նույնիսկ չի վարանել հակամարտության մեջ ներգրավել Սիրիայից բերված ջիհադիստներին: Այն, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, ցավալի է և մտածելու տեղիք է տալիս այն, որ նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է։ Դա մեզ պետք է ստիպի մեկընդմիշտ փակել այդ էջը և հետ կանչել Թուրքիայի թեկնածուի կարգավիճակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել