Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը իսրայելական արտադրության Harop ԱԹՍ է խոցել, որն ադրբեջանական բանակն օգտագործում է Ղարաբաղում։
Անօդաչու թռչող սարքը խախտել է Իրանի օդային տարածքն ու տեղում խոցվել։ Այն վայր է ընկել Իրանի տարածքում։ Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ անօդաչու սարքը շատ չի վնասվել, և այն հնարավոր է օգտագործել։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ