«Կանաչ Արահետ» ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթն ընդհատվել է մինչև հունվար ամիսը։
Ծրագրի համակարգող Գայանե Ռաֆայելյանի պարզաբանմամբ՝ ծրագիրն ընդհատվել է երկրում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով։
«Մինչև պատերազմական իրավիճակում հայտնվելը՝ բազմաթիվ դիմումներ են ստացվել, սակայն հասկանալի պատճառներով՝ որոշում է կայացվել դադարեցնել ծրագիրը մինչև հունվար ամիսը»։
Ռաֆայելյանի խոսքով՝ ծրագիրն ուղված է սոցիալական ձեռներեցության զարգացմանն ու կանաչ տարածքների աճին, իսկ հիմնական թիրախային խումբ են հանդիսանում երիտասարդները, ովքեր չունեն կրթություն և զբաղվածություն, կանայք, աղջիկները, ներքին կարգով տեղահանված բնակիչները, էկո-միգրանտները, ինչպես նաև խոցելի խմբերն ու հաշմանդամներ․ «Ծրագրում ընդգրկված երեք մարզերում՝ Տավուշ, Շիրակ Լոռի, նախատեսվում է կառուցել մեկական HUB։ Ծրագրի նպատակն է Վրաստանում ու Հայաստանում կարողությունների զարգացման միջոցով աջակցել երիտասարդների զբաղվածությանը՝ նպաստելով ենթազգային, ազգային և միջսահմանային համագործակցության ակտիվացմանը»։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ