Լրահոս
Օրվա լրահոսը

Վկաների հարցաքննություն՝ Դավիթ Սանասարյանի գործով

Հոկտեմբեր 13,2020 17:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հոկտեմբերի 13-ին շարունակվեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին 5 վկաներ: Նրանք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներն էին:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ ըստ էության նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել ու կարծիք հայտնեց. «Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ նոր հանգամանք պիտի պարզվեր: Գործում այդ ամբողջը կա, ներկայացված է: Վկաները «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներից էին, որոնք հեմոդիալիզի տեխնիկական բնութագրերի փոփոխության առումով իբր փորձում էին հիմնավորել, որ նախկին բնութագրերը նորմալ են եղել, բայց նման բան չկա»:

Պաշտպանը վստահեցրեց՝ պարզ երևում է, որ խտրական բնութագրեր են եղել ու շարունակեց. «Այս գործն ուղարկել են դատարան, բայց բնութագրերն այսօր փոխվել են: Այսօր ամբողջ հանրապետությունում գործում են ՊՎԾ առաջարկի շրջանակներում տրված բնութագրերը: Այսինքն՝ այսօրվա իրողություններն ապացուցում են, որ ՊՎԾ-ն արդար գործով է զբաղված եղել և մենաշնորհի դեմ է պայքարել: Հսկայական խնայողություններ կան, այդ ամենը ներկայացնելու ենք: Ուղղակի այնքան ուշ-ուշ են լինում նիստերը, հիմա էլ այս լարվածությունը»:

Արսեն Սարդարյանը տեղեկացրեց՝ դեռ 3-4 նիստի ընթացքում լինելու է վկաների հարցաքննություն ու հայտնեց՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Վանաձոր ԲԿ-ի տասնյակ աշխատակիցներ ճանաչվել են վկաներ:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 9-ին:

Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել հեմոդիալիզի հայտնի գործով: ՀՀ քննչական դեպարտամենտում ՊՎԾ նախկին պետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 308-րդ հոդվածի առաջին մասով`պաշտոնական լիազորությունների չարաշահում: Դավիթ Սանասարյանն ի սկզբանե պնդում էր, որ իր նկատմամբ որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով գործ, որն աղերս չունի իրականության հետ:

Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ». Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 11-ին հրապարակել է Դավիթ Սանասարյանը՝ մասնավորապես գրելով. «Հադրութի պաշտպանության ժամանակ, կողքիս վիրավորվեց արդեն նաև մարտական ընկերս՝ Արմանը, ով նաև մի որոշ ժամանակ եղել է ՊՎԾ աշխատակից:

Արմանի կյանքը փրկեցին մեր բժիշկները՝ բժիշկ Տոնոյանի գլխավորությամբ: Մի անգամ ասել եմ, նորից եմ ասում. ռազմաճակատում և այլ քաղաքներում զինվորների կյանքի համար պայքարող բժիշկները նույնպես հերոսներ են: Շնորհակալ եմ բոլորիդ:

Արմանս իմ ճանաչած քաջերից մեկն է, ով չսպասեց հրավերի, և կամավոր մեկնելով Արցախ, կատարեց իր նվիրական պարտքը: Այս օրերին, իմանալով, որ ողջ մնալու հավանականությունը քիչ է, և՛ խրամատում, և՛ քաղաքում իր ցուցաբերած խիզախությամբ ընկերների հետ միասին կասեցրեց թշնամու առաջխաղացումը:

Արմանը և մեր մյուս հերոս վիրավորները Աստծո կամոք անպայման առողջանալու են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031