Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի տարեկան զեկույցի ժամանակ Միքայել Մելքումյանի հնչեցրած հարցը.
«Պարոն Նախագահ,
Տիկին Հանձնակատար,
Շնորհակալություն զեկույցի համար: Այն շատ արդյունավետ է բոլորիս համար: Բայց ես այլ հարց եմ ուզում հնչեցնել:
Կարդացեք նաև
Ի՞նչ եք կարծում, տիկին Միատովիչ, ինչպե՞ս է հնարավոր պահպանել մարդու իրավունքները պատերազմի ժամանակ, ավելի ստույգ՝ Արցախի Հանրապետությունում ընթացող պատերազմի ժամանակ: Այս պարագայում ունե՞ք համապատասխան լուծում:
Ինչո՞ւ եմ այս հարցը բարձրացնում. որովհետև պետք է հենց Արցախում տեսնեք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռմբակոծությունների, նրանց ագրեսիայի հետևանքով բազում զոհեր ունենք խաղաղ բնակչության շրջանում, տասնյակ զոհեր:
Ես Ձեզ հրավիրում եմ՝ վաղը, կամ մյուս օրը, Հայաստանի Հանրապետություն և Արցախ: Ինչո՞ւ: Որպեսզի տեղում ծանոթանաք իրավիճակին:
Ի՞նչ հստակ լուծում կառաջարկեք: Զեկույցը, գնահատականներ տալը շատ լավ է, արդյունավետ, բայց ինչպե՞ս կանխել պատերազմը:
Այսպիսով, ասեք շատ կոնկրետ՝ ինչպե՞ս մենք պաշտպանենք մարդու իրավունքներն այս իրավիճակում, շատ-շատ կոնկրետ ասեք, իսկ զեկույցներ, գնահատականներ տալն այս պահին չի փրկում իրավիճակը:
Տեսնենք՝ ինչ կասեք:
Շնորհակալություն ուշադրության համար»: