Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմները

Հոկտեմբեր 13,2020 16:53

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Շտեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող բռնության կապակցությամբ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանները կատարելու ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու նպատակով։

Համանախագահները կրկնել են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կյանքի կոչել մարդասիրական հրադադարը, որպեսզի հնարավոր լինի փոխանակել զոհվածների մարմիններն ու գերիներին։ Նրանք կողմերին կոչ են արել անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմները։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցից հետո համանախագահները նշել են, որ աշխատում են երկու կողմի հետ էլ Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031