ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։
«ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները Գյանջայի և Ստեփանակերտի ուղղությամբ: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը», – գրել է նա Twitter- ի իր էջում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The United States calls on Azerbaijan and Armenia to implement their commitments to a ceasefire as agreed and cease targeting civilian areas, such as Ganja and Stepanakert. We deplore the loss of human life and remain committed to a peaceful settlement.
— Secretary Pompeo (@SecPompeo) October 13, 2020