✅Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ, հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ Վարչապետի աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ:
✅Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում:
✅Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին