Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Քրդական մամուլը դեռեւս սեպտեմբերի կեսին փաստերով էր գրում, որ ահաբեկիչներ են պատրաստվում». Արմեն Պետրոսյան

Հոկտեմբեր 13,2020 15:33

«Հետաքրքիր է Իրանի դիրքորոշումը: Իրանական լրատվամիջոցները հիմնականում ներկայացնում են պետական քաղաքական ուղեգիծը՝ փորձելով լինել հավասարակշռված: Բազմաշերտ Իրանում կան տարբեր կենտրոններից կառավարվող լրատվամիջոցներ, բայց, ընդհանուր առմամբ, կա հավասարակշռություն»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած եւ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ իրականացվող պատերազմի մասին իրանական ԶԼՄ-ների լուսաբանումներին՝ ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյան

Նրա բնորոշմամբ՝ եթե իրանական որոշ լրատվամիջոցներ ցուցաբերում են ավելի ադրբեջանամետ դիրքորոշում՝ առավելապես ներկայացնելով Իրանի հյուսիսի թյուրքախոս իրանցիներով բնակեցված շրջանների հոգեւոր ներկայացուցիչների եւ պատգամավորների ադրբեջանամետ տեսակետները, ապա որոշակի մակարդակներում հավասարակշռությունը պահպանվում է՝ ներկայացնելով չեզոք դիրքորոշում առ այն, որ Իրանի համար այս պահին կարեւոր է երկու հարեւանների միջեւ խաղաղության հաստատումը:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ կարեւոր նրբություն է այն հանգամանքը, որ իրանական մամուլում մրցակցություն կա թուրքական լրատվամիջոցների հետ. «Հիմնական անդրադարձներում առկա է ակնհայտ հակաթուրքական ուղղվածություն: Ադրբեջանի հետ կապված եթե հիմնականում աշխատում են հավասարակշռությունը պահել, ապա Թուրքիայի դեպքում այդպես չէ»:

Արմեն Պետրոսյանը նաեւ շեշտեց, որ իրանական մամուլում բարձրաձայնվում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված եւ Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումների սպառնալիքը:

Ինչ վերաբերում է քրդական լրատվամիջոցներին, Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց՝ վերջիններս դեռեւս Տավուշի սահմանին հուլիսյան էսկալացիայի ժամանակ են գրել ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի կողմից նախապատրաստվելու եւ Արցախի դեմ ուղարկվելու մասին. «Քրդական կողմի անդրադարձները հստակ փաստերով էին եւ դեռեւս սեպտեմբերի կեսին: Սա նշան էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համակողմանիորեն բոլոր հարթություններում նախապատրաստվում էին պատերազմի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031