Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները. Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար

Հոկտեմբեր 13,2020 15:09

Վրաստանի Արտաքին Գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի Հայտարարությունը

Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես, Վրաստանի կողմից դադարեցվեց ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ:
Ուստի, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին:

Միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար և քաղաքացիական, այդ թվում ՝ առևտրային բեռների, փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին` ներառյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին, լիովին համապատասխան:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում ակտիվորեն շատացել է տեղեկատվության շահարկումները, իբրև թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումները իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով:

Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է` լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները: Խախտումների հայտնաբերման և հստակ ապացույցների առկայության դեպքում, Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, և խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)- ի առջև:

Հայաստանում Վրաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031