Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անմիջապես տեղեկացնել հակամարտության գոտուց Հայաստան բերված չստուգված կենդանիների մասին. ՍԱՏՄ-ում քննարկվել են անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության առաջնահերթությունները

Հոկտեմբեր 13,2020 15:25

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդակցության էր հրավիրել Հայաստանի ագրարային համալսարանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն», «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն», «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության» ՊՈԱԿ-ները, «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն, ՍԱՏՄ անասնաբուժության վարչությունը ներկայացնող անասնաբույժ-մասնագետների, ինչպես նաև ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ մասնագետների՝ համատեղ քննարկելու պատերազմական դրության պայմաններում Հայաստանի անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրները, անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերը, ինչպես նաև այդ առումով Արցախի Հանրապետությանն աջակցելու հնարավոր տարբերակները:

Գեորգի Ավետիսյանն առաջարկել է ստեղծել ուղեցույց, որը համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև պատկան մարմինների համար արտակարգ պայմաններում արագ գործողություններ ծավալելու, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու հիմք կհանդիսանա: Այն կտրամադրվի նաև Արցախի համապատասխան կառույցներին:

Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ հողային, բնական օջախային, զոոնոզ ինֆեկցիաների գլուխ բարձրացնելը, թունավորումները այս պահին լրջագույն սպառնալիք են, և անհրաժեշտ է ստեղծել բուֆերային գոտիներ, հնարավորինս համագործակցել Արցախի անասնաբուժական կազմակերպությունների հետ՝ վերահսկելու համար կենդանիների շարժը:

Կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում իրազեկման և խորհրդատվական աշխատանքների անցկացումը՝ հորդորելով բնակչությանն անմիջապես տեղեկացնել հակամարտության գոտուց Հայաստան մտած կամ բերված չստուգված կենդանիների մասին:

Առաջարկվել է նաև, վերոնշյալ խնդիրների ուսումնասիրման ու համակարգման նպատակով, ստեղծել մասնագետների խմբեր, որոնք տեղերում կուսումնասիրեն իրավիճակը, ինչի հիման վրա կիրականացվի քարտեզագրում, առկա իրավիճակի ամրագրում և հետագա զարգացումների վերահսկողություն:

Առաջարկները կամփոփվեն և որպես ուղեցույց կներկայացվեն պատկան մարմիններին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031