Ռուսաստանաբնակ ադրբեջանցի Սադաթ Գուլիևը՝ նախկին ԿՎՆ-ական, որը վարում է «Դեվիչյա բաշնյա» Telegram ալիքը, կոչ է արել սպանել ռուսաստանցի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին։
Պեգովը Արցախում հակամարտության սրման առաջին օրերից այնտեղ է և լուսաբանում է իրադարձություններն ինչպես առաջնագծից, այնպես էլ խաղաղ քաղաքներից։
Այս թեմային էր անդրադարձել նաև ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը իր ռադիոեթերի ժամանակ հարց էր բարձրացրել, թե երկրում օրենք և կարգ գործում է, թե ոչ։
Կարդացեք նաև
Բարձրացած աղմուկի պատճառով Գուլիևը հեռացրել էր գրառումը Telegram-ից։ Սակայն ՌԴ Քննչական ծառայությունն արդեն ստուգումներ է սկսել այս փաստով։ Եթե հարուցվի գործ, ապա Գուլիևին խոշոր տուգանք կամ ազատազրկում է սպառնում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ