Ռուսաստանի ՊՆ-ն ակտիվ մասնակցություն ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսաստանի ՊՆ-ն իր լիազորությունների սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը։ Մասնավորապես նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցով հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրներում իր գործընկերների հետ»,- հայտնել են գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ ՌԴ ՊՆ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումն է և անցումը բանակցություններին։
Ռուսաստանի ՊՆ-ից մտահոգություն են հայտնել հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից գրոհայիններ տեղափոխելու կապակցությամբ։ «Պաշտպանության նախարարությանը հատկապես մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին տեղակայելու հարցը»,- ասել են գերատեսչությունից և հավելել, որ այդ մտահոգությունը արծարծվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուկուսի Աքարի հեռախոսազրույցների ընթացքում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ